Օբյեկտիվ. Չիկոն ու Ստյոպիկը. Ազգային հավաքականի ապագա ֆուտբոլիստները (վիդեո)

Օբյեկտիվ. Չիկոն ու Ստյոպիկը. Ազգային հավաքականի ապագա ֆուտբոլիստները

PanARMENIAN.Net - «Չիկոն իմ ամենալավ ընկերն ա, մենք իրար շատ լավ ենք հասկանում: Մենակ ֆուտբոլում ա, որ իրար հետ չունենք: Դե ես Ռոնալդուն եմ, ինքն էլ Մեսսին»,- ասում է ՍՕՍ մանկական գյուղում ապրող Ստյոպիկը: Ամեն օր նա դասից գալիս է տուն, դասերն անում, հետո մազերը Ռեալ Մադրիդի հարձակվող Ռոնալդուի նման սանրում ու վազում ֆուտբոլի դաշտ: Ստյոպիկին այստեղ տատն է բերել, նա ՍՕՍ ընտանքիում ապրում է հարազատ քրոջ ու եղբոր և ՍՕՍ-քույրերի, եղբայների, մայրիկի հետ:

Չիկոն՝ Արմենը, ապրում է հարևան տանը: «Իմ ամենալավ ընկերը Ստյոպիկն ա: Մենք երկուսս ուզում ենք ֆուտբոլիստ դառնալ»,- ասում է Արմենը, ով ՍՕՍ մանկական գյուղում է արդեն մի քանի տարի: Նա եկել է այստեղ, քանի որ մայրը պետք է արտասահման գնար: Մոր հետ կապը կա, զանգում է: Մոր մասին Չիկոն շատ բան չի պատմում:

Չիկոն ու Ստյոպիկը կամ ՍՕՍ մանկական գյուղի Մեսսին ու Ռոնալդուն երազում են այս ֆուտբոլիսների մարզաշապիկները և, ինչպես իրենք են ասում, «շիպերով բուծի» ունենալ: ՍՕՍ մանկական գյուղում ապագա ֆուտբոլիստներ շատ կան: Այստեղ այս պահին 64 երեխա է ապրում: ՍՕՍ ընտանիքներում կա 6-7 երեխա, որոնց խնամում է ՍՕՍ-մայրիկը:

Մարի Թարյան, Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News
"Օբյեկտիվ" նախագիծ

Քաղաքացին ու նրա առօրյան: Օբյեկտիվից այն կողմ ինչպե՞ս ու որտեղ են ապրում մարդիկ, ինչ ու ինչպե՞ս են վաստակում: Ամեն շաբաթ` մարդը PanARMENIAN.Net ի լրահոսում: Պատմություններ, որոնք դուրս են ամենօրա պաշտոնական և քաղաքական լրահոսից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---