Նախկին պատգամավոր. Ընդդիմադիր ուժերը որոշ պահից շնչահեղձ եղան![]() 6 հունիսի 2013 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր ուժերը ընտրություններից հետո որոշ պահից շնչահեղձ եղան, կարծում է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ քաղաքական ուժերը պետք է կարողանան քաղաքական պուլսը պահել և չկտրվել: Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցությանը, նախկին պատգամավորը նկատեց, որ այս ուժը շատ հուզական ոճով հանդես եկավ, և մի պահ հասարակությունը շփոթվեց, որ հնարավոր է հետարքրիր բան լինի: Սակայն հետո հոգնեցին: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա, ըստ Վարդան Բոստանջյանի, ամեն ինչ պարզ է և այն այլնտրանք է. «ԲՀԿ նախագահը հայտարարել է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող լինել»: Անդրադառնալով կառավորության նոր ծրագրին, նա նկատեց, որ դրանում բոլոր խոցելի խնդիրները ներառված են` աղքատություն, արտագաղթ և այլն: «Ես կարծում եմ, որ մենք այլընտրանք չունենք և կարող ենք ապահովել տնտեսական զարգացումը»,- ասաց Վարդան Բոստանջյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |