Պ. Բալայան. Հայ գրականությունն է պետք ռուսերեն թարգմանել աշխարհին ներկայանալու համար![]() 6 հունիսի 2013 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ը ռուսաց լեզվի միջազգային օրն է և ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը: Հայաստանում ռուսերենը շարունակում է մնալ երկրորդ լեզուն և աշխարհն էլ ձգտում է սովորել այն` պայմանավորված Ռուսաստանի այժմյան աշխարհաքաղաքական դիրքով: Կարծիքը ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նա նշեց, որ, այնուամենայնիվ, Հայաստանում լեզվի իմացության մակարդակը վերջին տարիներին առաջվա պես բարձր չէ: «Ռուսերենի իմացության վրա բացասական են ազդում ռուսական ֆիլմերի հայերեն թարգմանությունները: Դրանք հիմնականում խայտառակ թարգմանություններ են, քանի որ մենք լավ թարգմանիչների պակաս ունենք, ավելին` նման ֆիլմերը հայերեն թարգմանելն անիմաստ ծախս է»,- ասաց նա: Իսկ թարգմանվող գրականության մասին Բալայանը նշեց. «Ռուսերենից հայերեն քիչ գործեր են թարգմանվում, բացի այդ` ռուսերեն գրքերը թանկ արժեն: Բայց մեզ համար կարևորը ոչ թե ռուսերենից հայերեն թարգմանելն է, այլ հայերենից ռուսերեն, որպեսզի աշխարհին ներկայացնենք մեր մշակույթը»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |