Կարեն Խաչատրյան. Արամ Խաչատրյանը հայ ժողովրդի հանդեպ պատասխանատվություն էր զգում

Կարեն Խաչատրյան. Արամ Խաչատրյանը հայ ժողովրդի հանդեպ պատասխանատվություն էր զգում

PanARMENIAN.Net - ՀԽՍՀ, ՎԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հասարակական գործիչ, արվեստագիտության դոկտոր, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի առիթով Կոմիտասի անվան պանթեոն՝ աշխարհահռչակ կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են այցելել կոմպոզիտորի որդին՝ Կարեն Խաչատրյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնյաներ, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցները, բազմաթիվ արվեստագետներ ու երաժշտասերներ։

«Արամ Խաչատրյանը կապված էր Հայաստանի հետ. հաճախ էր գալիս համերգներով, այդ թվում և՝ հոբելյանական։ Ոչ միշտ էի ուղեկցում նրան, բայց միշտ զգում էի տեսանելի ու անտեսանելի այդ կապը, նրա կապվածությունը հայ ժողովրդի ու Հայաստանի հետ։ Նա պատասխանատվություն էր զգում, որ հայ ժողովուրդը հարազատ է իրեն»,– հիշել է Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---