Աշտարակում կկառուցվի Նոր Հալեպ թաղամասը

Աշտարակում կկառուցվի Նոր Հալեպ թաղամասը

PanARMENIAN.Net - Կառավարությունը հունիսի 6-ի նիստում հավանություն է տվել Աշտարակում Նոր Հալեպ թաղամասի կառուցմանը:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին կհատկացվի 4,8 հա տարածք Աշտարակում, 600 սիրիահայ ընտանիքների համար: Սիրիահայերը պատրաստ են վճարել բնակարանի արժեքի 50 տոկոսը:

Սփյուռքի նախարարության տվյալներով, Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 7000 հայ: Հրանուշ Հակոբյանը տեղեկացրել է, որ նման թաղամասեր կկառուցվեն նաև Հայաստանի այլ քաղաքներում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---