Թուրքական իշխանությունները ձերբակալել են օտարերկյա պետությունների 11 քաղաքացիների![]() 6 հունիսի 2013 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքական իշխանությունները ձերբակալել են օտարերկյա պետությունների 11 քաղաքացիների, որոնց կասկածում են տեղացիներին հրահրելու և Ստամբուլում հակակառավարական ցույցերին աջակցելու մեջ, գրում է «Հյուրիեթը»: Ձերբակալվածների թվում են 4 ամերիկացիներ, երկու բրիտանացիներ, երկու իրանցիներ, երկու ֆրանսիացի, ինչպես նաև հնդիկ, գերմանացի և հույն: Բոլորը ձերբակալվել են Գեզի զբոսայգու շրջակայքում հունիսի 5-ին: Իշխանությունները կարծում են, որ օտարերկրացիներն են «հրահրել» տեղի ցուցարարներին իրավախախտ գործողությունների գնալ: Ընդ որում, ձերբակալված ֆրանսիացիներից մեկը փոխանակման ծրագրով Թուրքիա եկած ուսանող է, երկրորդը՝ Թուրքիայում ԵՄ նախագծերից մեկի աշխատակիցը: Գերմանացին սովորական զբոսաշրջիկ է, որին հավանաբար, արտաքսում է սպառնում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |