Հայաստանում կարող են երեք տեղական ավիաընկերություններ հայտնվել![]() 6 հունիսի 2013 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հունիսի 6-ի նիստում հաստատել է Հայաստանի օդային փոխադրումների բնագավառի ազատականացման հայեցակարգը: Ինչպես լրագրողներին ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, կառավարությունը չի հովանավորի տեղական ավիաընկերություններին՝ նրանց համար բացառիկ պայմաններ ստեղծելով: Սակայն «բաց երկնքի» քաղաքականությանը հարկ կլինի փուլային անցում կատարել, քանի դեռ տեղական ավիաընկերությունները չեն հաստատվել շուկայում: Ըստ Մովսիսյանի, հայեցակարգի շրջանակներում նախատեսվում է 3 ուղղություններով մրցույթ անցկացնել, ու հնարավորություն տալ 3 տեղական ավիաընկերությունների թռիչքներ կատարել 3 ուղղություններով՝ ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արևելք: Բացի այդ, պարզաբանեց վարչության պետը, բոլոր ավիաընկերություններին հնարավորություն կտրվի չվերթ իրականացնել դեպի Մոսկվա: «Թռիչքների իրականացման թույլտվություն հաղթող ավիաընկերություններին կտրվի 5 տարի ժամկետով»,-հավելեց Արտյոմ Մովսիսյանը: Վարչապետն իր հերթին նշեց, որ հայեցակարգի ընդունումը կբարձրացնի մրցունակությունը ավիափոխադրումների ոլորտում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |