ԵՊՀ և Բուխարեստի համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել 6 հունիսի 2013 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին Բուխարեստում ստորագրվեց Երևանի պետական համալսարանի և Բուխարեստի համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր և կից լրացուցիչ համաձայնագիր: Հայկական կողմից նախապես ստորագրված համաձայնագրերը կնքվեցին Բուխարեստի համալսարանի ռեկտոր Միրչա Դումիտրուի կողմից, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի ներկայությամբ: Երկու կրթական հաստատությունների միջև համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման մասին համաձայնություն էր ձեռք բերվել նախորդ տարի ապրիլին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի Բուխարեստ կատարած այցի ընթացքում, Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և գործուն միջամտությամբ: Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը հաջորդած զրույցի ընթացքում դեսպան Գասպարյանը և դոկտոր Միրչա Դումիտրուն պայմանավորվեցին առաջիկայում համալսարանների ղեկավարների միջև փոխայցելությունների կազմակերպման, ինչպես նաև Ռումինիայում համալսարանական մակարդակով հայերենի ուսուցումը խորացնելու շուրջ: Հուշագիրը նախատեսում է ԵՊՀ և Բուխարեստի համալսարանի միջև փոխանակման ծրագրեր պրոֆեսորա-դասախոսական և վարչական կազմերի համար, ուսանողների փոխանակման ծրագրեր` 6-12 ամիս տևողությամբ, համատեղ հետազոտություններ և գիտական հրատարակություններ, փոխադարձ մասնակցություն կազմակերպվող ամառային դպրոցներին, գիտաժողովներին և լեզվի դասընթացներին: Համաձայնագրերի ստորագրումը նպատակ ունի խորացնելու երկու երկրների մայր բուհերի միջև առկա գործակցությունը: Վերջին տասնամյակում միջպետական ծրագրով Բուխարեստի համալսարանում բուհական և հետբուհական կրթություն են ստացել տասնյակ հայ ուսանողներ: 2011 թվականից Բուխարեստի համալսարանում վերսկսվել են հայոց լեզվի դասընթացները, պատրաստվել և տպագրության է հանձնվել դոկտոր Աիդա Մարկոսյանի՝ հայոց լեզվի ուսուցման դասագիրքը ռումինախոսների համար: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |