ԵԱՀԿ ՄԽ-ն հավանաբար Երեւան կժամանի փետրվարի 2-ին26 հունվարի 2006 - 14:24 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են Ադրբեջան ժամանել 2006 թվականի փետրվարի 1-ին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Այդ որոշումն այսօր հրապարակել է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը»,-ասել է Մամեդյարովը, նկատելով, որ համանախագահների կողմից Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական նամակ դեռեւս չի ստացել: Ըստ Մամեդյարովի, փետրվարի 2-ին համանախագահները Բաքվից կմեկնեն Երեւան: Մինչդեռ, ադրբեջանական Ղարաբաղի ազատագրամն կազմակերպության (ՂԱԿ) նախագահ Ակիֆ Նաղին հայտարարել է, որ «վաղուց էր պետք հրաժարվել Մինսկի խմբի ծառայություններից, քանի որ այն ի վիճակի չէ օբյեկտիվորեն կարգավորել ղարաբաղյան խնդիրը»: Ակիֆ Նաղին դա բացատրում է նրանով, որ «ՄԽ համանախագահները նույն հարթության վրա են դնում ագրեսորին եւ զոհին, կոչ անելով վերջինիս գնալ զիջումների, նրա ոտնահարված իրավունքները վերականգնելու փոխարեն»: ՂԱԿ-ի ղեկավարը հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը նրա կազմակերպության անդամները կդիմավորեն բողոքի գործողությամբ` պիկետով, հաղորդել է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |