Ալեքսանդր Խրամչիխին. Ռուսական ռազմակայանը Գյումրիում առաջին հերթին ուղղված է Թուրքիայի դեմ![]() 6 հունիսի 2013 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ռազմակայանը Գյումրիում առաջին հերթին ուղղված է Թուրքիայի դեմ, սակայն միևնույն ժամանակ, այդ ռազմակայանը կօգտագործվի նրա դեմ, ում հետ պատերազմական վիճակում կգտնվի Հայաստանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի վերլուծական բաժնի վարիչ Ալեքսանդր Խրամչիխինը: «Իսկանդեր-Մ» մի քանի հրթիռային համակարգերի տեղակայումը Հայատանում գտնվող ռազմակայանում ուղղված չէ Ադրբեջանի դեմ, քանի որ ինքնին ռուսական ռազմակայանը Գյումրիում ուղղված է ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դեմ»,-ասել է նա: Ընդ որում, ռուս փորձագետը նշել է. «Միևնույն ժամանակ այդ ռազմակայանը կօգտագործվի նրա դեմ, ում հետ պատերազմական վիճակում կգտնվի Հայաստանը: Առաջին հերթին, անշուշտ, նկատի է առնվում Թուրքիան: Սակայն եթե հայ-ադրբեջանական պատերազմ սկսվի և այն տարածվի նաև բուն Հայաստանի տարածքի վրա, ապա տեսականորեն այդ ռազմակայանը կարող է գործել նաև Ադրբեջանի դեմ»: Ըստ նրա, եթե մարտական գործողությունները սահմանափակվեն Ղարաբաղի տարածքով և Թուրքիան չմիջամտի հակամարտությանը, ապա Ռուսաստանն էլ չի միջամտի, գրում է vesti.az-ը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |