«Զվարթնոց»-ի նախկին VIP սրահի տանիքը պոկվել ընկել է ներքևի ավտոկանգառում կայանված մեքենաների վրա![]() PanARMENIAN.Net - Քիչ առաջ ուժեղ քամու պատճառով «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի տանիքի մի մասը պոկվել և ընկել է ներքևի ավտոկանգառում կայանված մեքենաների վրա: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ականատեսներից մեկը պատմեց, որ տուժածների մասին ոչինչ չգիտեն, բայց շտապօգնության մեքենա է եկել: Մոտ 10-ից ավելի մեքենա է վնասվել` ճզմված վիճակում են, հայտնի չէ` տարածքում մարդ եղել է, թե` ոչ: Օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ պոկվել է օդանավակայանի նախկին VIP սրահի տանիքի մի մասը, տուժածներ չկան, մեծ թվով մեքենաներ են վնասվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |