Տեղի ունեցավ Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման երկրորդ մրցանակաբաշխությունը![]() 6 հունիսի 2013 - 18:07 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր տեղի ունեցավ Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Ներկա էին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը, Արտաքին գործերի նախարարության, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մրցույթը հայտարարվել էր ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի կողմից` խրախուսելու համար այն լրագրողներին և հեղինակներին, ովքեր իրենց աշխատանքներում անդրադառնում են այդ երևույթին, հանրությանը տեղեկացնում դրա բացասական ազդեցությունների մասին, մատնացույց անում ելքերը: «Վերջին տարիներին համակարգված աշխատանք է իրականացվել թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում: Մենք ունենք նկատելի հաջողություններ, բայց դրանք շատ ավելի շոշափելի կլինեն, եթե հասարակությունը ևս պատշաճ տեղեկացված լինի այդ երևույթի մասին: Այդ իսկ պատճառով մենք կարևորում ենք հանրության իրազեկման աշխատանքները և, կարծում ենք, այս մրցույթը ևս նպաստում է այդ խնդրի լուծմանը»,- իր խոսքում նշեց Արմեն Գևորգյանը`վստահեցնելով, որ թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերը շարունակվելու են կառավարության ուշադրության կենտրոնում գտնվել: Նա նաև շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին, մասնավորապես` ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի երևանյան գրասենյակին` մրցանակաբաշխության կազմակերպման անհրաժեշտ ծախսերը ֆինանսավորելու, ինչպես նաև մասնագիտական ժյուրիին` կատարած աշխատանքի համար: Խորհրդի նախագահն այնուհետև հավաստագրեր հանձնեց հաղթողներին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |