ԱԱԽ քարտուղարն ընդունել է ՌԴ դեսպանին. Հայ-ռուսական հարաբերությունները տարեցտարի խորանում են![]() 6 հունիսի 2013 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԱԽ մամուլի ծառայությունից: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը, լինելով ռազմավարական գործընկերներ, ակտիվ գործակցում են տարբեր ուղղություններով: Սերտ գործակցություն կա նաև երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջև: Կողմերն արձանագրել են, որ հայ-ռուսական հարաբերությունները տարեցտարի խորանում են տնտեսական, քաղաքական, ռազմա-տեխնիկական, ինչպես նաև բազմաթիվ այլ ոլորտներում: Հաջողությամբ է զարգանում համագործակցությունը ՀԱՊԿ, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում: Դեսպան Վոլինկինը վստահեցրել է, որ կանի առավելագույնը` բոլոր բնագավառներում բարձր մակարդակի հայ-ռուսական փոխգործակցությունը առավել ամրապնդելու և խորացնելու համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |