Շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին նոր օրենքի նախագիծը մի քանի հանրային լսումներ է անցել![]() 6 հունիսի 2013 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի հայաստանյան առաքելության բնապահապանական ավագ մասնագետ, աշխատախմբի ղեկավար Ադրիանա Դամիանովայի ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն է Հայաստանի Հանրապետության հիմնական գործակալությունների կարողությունների բարելավումը: Այդ նպատակով Համաշխարհային բանկը իրականացնում է «Հանքարդյունաբերության ոլորտում շրջակա միջավայրի կառավարման և թափանցիկության համար» դրամաշնորհային ծրագիրը: Նախարարը նշել է, որ հերթական հանդիպումը խորհրդանշական է, որը ազդարարում է ծրագրի հաջող ընթացքը: Զրուցակիցները քննարկել են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքների կիրառման նպատակով շահառուների մի շարք հանքարդյունաբերական համայնքների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ գործնական ուղեցույցների մշակման, հանքարդյունաբերության գործունեության բնապահպանական վերահսկողություն միջազգային և տեղական մակարդակով իրականցնելու վերաբերյալ հարցեր: Ինչպես նաև անդրադաձ է կատարվել ծրագրի արդյունավետ և ժամանակին իրականացումը` համապատասխան կադրային, դրամաշնորհների կառավարման, ծրագրի մշտադիտարկման, գնահատման և հաշվետվողականության տրամադրմանը: Հանդիպման ընթացքում կարևորվել է դեռևս մշակման փուլում գտնվող շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին նոր օրենքի ընդունումը: Նախարար Հարությունյանը ընդգծել է, որ ՇՄԱԳ նոր օրենքի նախագիծը անցել է մի քանի հանրային լսումներ: «ՇՄԱԳ նոր օրենքի նախագծի ստեղծման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ լայնորեն ներգրավված են հանրային հատվածի ներկայացուցիչները: Օրենքի ներկայացման համար կա նաև համազեկուցող հանրային հատվածից»,- նշել է նախարարը և որոշակի պարզաբանումներ տվել օրենքի նախագծում առկա նոր մոտեցումների մասին: Ավարտին Ադրիանա Դամիանովան խոսելով ծրագրի ընթացքի մասին արձանագրել է, որ ներկա դրությամբ գրանցվել են դրական արդյունքներ: «Ես ուրախ եմ, որ Ձեր թիմը լրջորեն աշխատում է ծրագրի վրա»,- ասել է Դամիանովան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |