ՌԴ դեսպան. ՀՀ-ՌԴ հարաբերություններն արդեն հասել են այնպիսի մակարդակի, որ որևէ անլուծելի խնդիր չի կարող լինել 6 հունիսի 2013 - 19:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշտյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում աշխատանքի անցնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-ռուսական կրթական համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը: «Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի համար կարևոր գործընկեր է ոչ միայն տնտեսության և ռազմական համագործակցության ոլորտում, այլև կրթական բնագավառում»,- շեշտել է ՀՀ ԿԳ նախարարը: Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել գործադրել բոլոր ջանքերն՝ ի նպաստ հայ-ռուսական կրթական համագործակցության զարգացման և նշել, որ Հայաստան-Ռուսաստան հարբերությունները վաղուց արդեն հասել են այնպիսի մակարդակի, որ որևէ անլուծելի խնդիր չի կարող լինել: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ կրթական ծրագրերին առնչվող մի շարք խնդիրներ: Անդրադարձ է եղել Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի՝ որպես երկու երկրների միջև կրթական համագործակցության հաջողված օրինակի գործունեությանը և ռուսական գիմնազիա հիմնելու ծրագրին: Նշելով, որ համալսարանը ապահովում է բավարար մակարդակի բարձրագույն կրթություն՝ ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է Սլավոնական համալսարանում հետազոտական և գիտական բաղադրիչի ներդրումն ու ամրապնդումը, որը հնարավարություն կտա կրթության համակարգում բարձրացնել բուհի կշիռը: Աշոտյանը կարևորել է նաև ՌԴ որոշ դպրոցներում հայերենի ուսուցման կազմակերպման խնդիրը՝ շեշտելով, որ այս հարցում Հայաստանն ակնկալում է պետական աջակցություն Ռուսաստանից: Դեսպանն ու նախարարը քննարկել են նաև Հայաստանի դպրոցներում ռուսերենի դասավանդմանը, երկկողմ միջպետական համաձայնագրով բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև մի շարք այլ աշխատանքային խնդիրների վերաբերող հարցեր: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |