Վրացի փորձագետ. Վրաստանը փաստացի գտնվում է պատերազմական վիճակում![]() 6 հունիսի 2013 - 20:30 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը փաստացի գտնվում է պատերազմական վիճակում: Այսօր Կովկասի ինստիտուտում Վրաստանի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց վրացի լրագրող, քաղաքական վերլուծաբան Միխայիլ Վիգնանսկին: Ըստ նրա` Վրաստանում Ռուսաստանի հետ երկխոսության հռետորաբանությունը փոխվել է: Քաղաքական վերլուծաբանը նկատեց, որ հաջորդ շաբաթ վրացական գինին Վերին Լարսով վերադառնալու է ռուսական շուկա, ինչը կարևոր իրադարձություն է: «Տնտեսական հարաբերությունների կարգավորումը դրական ֆոն կստեղծի քաղաքական հարաբերությունների քննարկման և առկա հարցերը լուծելու համար»,- ընդգծեց նա: Վերլուծաբանը կարծում է, որ շատ կարևոր հանգամանք է այն, որ վրացական օլիմպիական հավաքականը մասնակցելու է Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերին, ինչի մասին հայտարարել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Անդրադառնալով Վրաստանի արտաքին քաղաքականությանը, նա նշեց, որ ՆԱՏՕ-ին ինտեգրումը մնում է Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը, և Թբիլիսին ցանկանում է մինչև 2014 թ.-ը ստանալ ՆԱՏՕ-ին անդամագրվելու ճանապարհային քարտեզը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |