Էմիլ Ատլասոնի դուբլի շնորհիվ Իսլանդիայի Մ-21 տ. ընտրանին 2:1 հաշվով հաղթեց Հայաստանին 6 հունիսի 2013 - 20:50 AMT PanARMENIAN.Net - 2015 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական Հայաստան-Իսլանդիա հանդիպման առաջին կեսում Էմիլ Ատլասոնի գոլի շնորհիվ առջևում էին հյուրերը: «Հրազդան» մարզադաշտում ընթացող երկրորդ խաղակեսում էլ թիմերը խաղում էին նույն մարտավարությամբ՝ հիմնականում պայքարելով դաշտի կենտրոնում: Հայաստանի ընտրանին փորձում էր ամեն կերպ հավասարեցնել հաշիվը: Մրցակցի տուգանայինում հայ ֆուտբոլիստները ազատ գործելու հնարավորություն շատ քիչ էին ստանում, այդ պատճառով էլ փորձում էին հեռահար հարվածներով գրավել մրցակցի դարպասը: 68-րդ րոպեին Ռաֆայել Նազարյանի սաներին վերջապես հաջողվեց պատասխան գնդակը խփել: Փոխարինման մտած Աշոտ Սարդարյանը Աղվան Պապիկյանի փոխանցումից հետո գրավեց Ռունառ Ռունառսոնի դարպասը՝ 1:1: Բայց խաղի վերջնամասում իսլանդացիներին հաջողվեց խփել հաղթական գնդակը, 90-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Էմիլ Ատլասոնը`2:1: Հայաստանի հավաքականը 10-րդ ընտրական խմբի առաջին խաղում չկարողացավ միավոր վաստակել, իսկ Իսլանդիան արդեն ունի 6 միավոր, այն մեկ խաղ ավել է անցկացրել և առավելության է հասել Բելառուսի նկատմամբ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |