Ռաֆայել Նազարյան. Իսլանդիայի դեմ մեր տղաները շատ լավ խաղացին 6 հունիսի 2013 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը Իսլանդիայից 2:1 հաշվով կրած պարտությունից հետո նշեց, որ շատ գոհ է իր սաների ցուցադրած խաղից: «Մեր թիմում այսօր լավագույնը կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանն էր: Հավաքականը միասին խաղալու մեծ փորձ չունի, դա ևս զգացնել տվեց: Մենք նախապես իմացել ենք, թե մրցակիցն ինչպիսի մարտավարությամբ է խաղալու»,- նշեց նա: Ըստ նրա, երկրորդ կեսում հայ ֆուտբոլիստների մոտ ստեղծագործ միտքը մեծացավ ու սկսեցին ագրեսիվ խաղալ: «Եթե խաղի ընթացքում մենք մի փոքր ավելացնենինք, կարող էին երկրորդ գնդակն էլ խփել: Իսլանդիան ֆիզիկապես շատ ուժեղ է, բայց մեր տղաները նրանց գերազանցեցին: Որակական առումով այս թիմն ավելի լավն է, քան նախորդ ցիկլում հանդես եկած մեր ընտրանին, բայց ինձ համար շատ դժվար է համեմատել նրանց, քանի որ երկուսին էլ ես եմ մարզել»,- ավելացրեց նա: Նազարյանը դժվարացավ ասել, թե հետագայում ինչի վրա են փորձելու աշխատել, որպեսզի սխալներն ուղղեն, նշելով, որ դրա համար ժամանակ է պետք իրեն: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |