Էյոլֆուր Սվերիսոն. Միգուցե մենք ավելի լավը չէինք, բայց կարողացանք հաղթել![]() ![]() PanARMENIAN.Net - Իսլանդիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Էյոլֆուր Սվերիսոնը, որի թիմը Երևանում 2:1 հաշվով հաղթեց Հայաստանին, նշեց, որ եղանակային պայմաններն իրենց համար ծանր էին: Սակայն նրանք կարողացել են վերահսկել խաղը իրենց ֆիզիկական լավ պատրաստվածության շնորհիվ: «Գոլ խփելու հնարավորություններ շատ ունեինք առաջին խաղակեսում: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը կերպարանափոխվեց, ու աջ եզրում Աղվան Պապիկյանին պահելը մեզ համար դժվար դարձավ»,- ասաց մարզիչը: Ըստ Սվերիսոնի, իրենք ստիպված էին ավելի ուշադիր և լարված խաղալ, սակայն նրա ֆուտբոլիստները կարողացել են վտանգը չեզոքացնել: «Լավ է, որ մեզ հաջողվեց հաղթանակի հասնել: Չէի դժգոհի, որ խաղն ավարտվեր ոչ ոքի: Միգուցե մենք ավելի լավը չէինք, բայց կարողացանք օգտագործել մեր հնարավորությունները»,- հավելեց մարզիչը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |