Կարել դե Գուխտը մեծ հույսեր է կապում Փարիզում կայանալիք Քոչարյան-Ալիեւ հանդիպման հետ26 հունվարի 2006 - 16:17 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտաքին գործերի նախարար Կարել դե Գուխտը, Հարավային Կովկաս այցի շրջանակներում երեկ ժամանել է Բաքու: Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ ունեցած բանակցությունների գլխավոր թեման էր ղարաբաղյան հակամարտւթյան կարգավորումը: Իլհամ Ալիեւի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են հայ- արբեջանական հակամարտւթյան կարգավորման հետ կապված բանակցությունների ընթացքը, կարգավորման հեռանկարները եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո դե Գուխտը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ համատեղ մամլո ասուլիս տվեց, որի ընթացքում ընդգծեց, որ ուշադիր հետեւում է ղարաբաղյան հակամրտության կարգավորման շուրջ վերջին բանակցություններին եւ մեծ հույսեր է կապում Փարիզում կայանալիք երկու երկրների ղեկավարների հանդիպման հետ: «Հուսով եմ, որ փարիզյան հանդիպմանը Ադրբեջանի եւ Հա յաստանի նախագահներին կհաջողվի հասնել համաձայնության Լեռնային Ղարաբեղի հակամարտության կարգավորման հարցում»: Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ն հետագայում եւս այս հարցի կարգավորումը համարելու է իր գործնեության գերակայությունը: Կարել դե Գուխտը ավելացրեց, որ եթե Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները սկսեն համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները, ապա ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել համաձայնագրի բոլոր ասպեկտների իրականացմանը:Խոսելով հակամարտության տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունների մասին` ԵԱՀԿ նախագահը նշեց, որ ԵԱՀԿ-ն իր տրամադրության տակ չունի խաղաղապահ ուժեր, ուստի այդպիսի քայլից առաջ պետք է բանակցություններ տարվեն այն երկրների հետ, որոնք այդ նպատակի համար կարող են տրամադրել իրենց զորամասերը: Ըստ նրա, առաջին հերթին պետք է համաձայնեցվի խաղաղապահ ուժերի մանդատը: Կարել դե Գուխտը ընդգծեց նաեւ, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել հակամարտության գոտու տարածքների ռեաբիլիտացիային եւ վերականագնմանը: ԵԱՀԿ նախագահը հայտարարեց, որ իր այցի նպատակն է փետրվարին Փարիզում կայանալիք Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման հետ կապված հարցերի քննարկումը: Նա հայտարարեց, որ եթե կողմերը կայցնեն ընդհանուր որոշում, ԵԱՀԿ-ն պատրաստ է ստանձնել խաղաղության երաշխավորի դերը: Ինչպես հայտարարաեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հանդիպման ժամանակ քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները: «Քննարկման ժամանակ մենք եկանք այն եզրահանգման, որ բանակցությունները անհրաժեշտ է շարունակել»: ՌԴ պաշտշանության նախարար Սերգեյ Իվանովի` Ղարաբաղում խաղաղապահ ուժերի կազմի մեջ ռուսական զորքերի ընդգրկվելու վերաբերյալ հայտարարությունը Է. Մամեդյարովը ոչ ա վելին քան առաջարկ անվանեց եւ ասաց, որ ՄԽ համանախագահներից եւ ոչ մի երկրի զինված ուժեր խաղաղապահ զորքերի կազմի մեջ չեն ընդգրկվի: Անդրադառնալով ԵԱՀԿ բարձր ծրագրման խմբի Լեռնային Ղարաբաղ կատարելիք այցին` նախարարը նշեց, որ առաջին հերթին պետք է քննարկվի խաղաղապահ ուժերի մանդատը. «Այստեղ ներառված են հետեւյալ հարցերը` որ երկրների զինված ուժերն են մտնելու խաղաղապահ զորքի կազմի մեջ եւ որտեղ են դրանք տեղակայվելու: Այս հարցերի պատասխանները ճշտելուց հետո միայն կքքնարկվի խաղաղապահ ուժերի տեղակայումը: Եթե սկզբունքային հարցերը կարգավորվեն, ապա իր լուծումը կգտնի նաեւ խաղաղապահ զորքերի տեղակայման հարցը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |