Թուրքիայի վարչապետը պահանջել է վերջ տալ «վանդալիզմի վերածված» ցույցերին![]() 7 հունիսի 2013 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է անմիջապես դադարեցնել հակակառավարական ցույցերը: Այս մասին նա հայտարարել է Ստամբուլի օդանավակայանում, հայտնում է Բի-բի-սին: «Ես պահանջում եմ անմիջապես վերջ տալ հակակառավարական ցույցերին, որոնք վերածվել են վանդալիզմի»,-ասել է նա: Օդանավակայանում Էրդողանին դիմավորել են նրա համակիրները, որոնց Թուրքիայի վարչապետը կոչ է արել հանգստություն պահպանել: «Դուք պահպանել եք հանգստություն և առողջ մարդկանց պես եք դատում, բայց այստեղից մենք բոլորս կգնանք տուն»,-ասել է Էրդողանը և ընդգծել, որ ինքը շարունակում է մնալ Թուրքիայի ամբողջ հասարակության վարչապետը: «Նրանք ասում են, որ ես հասարակության կեսի վարչապետն եմ, բայց դա այդպես չէ: Մենք միշտ ծառայել ենք մեր 76 մլն հայրենակիցներին»: Հիշեցնենք, որ Թուրքիայում արդեն մեկ շաբաթ է՝ հակակառավարական ցույցեր են ընթանում: Լրագրողների գնահատականներով՝ անցած 6 օրվա ընթացքում այդ ցույցերին ավելի քան 100 հազար մարդ է մասնակցել: Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումներին զոհ է գնացել 4 մարդ, ավելի քան 3000 մարդ տուժել է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |