ՀԾԿՀ գնահատականը. Հասարակական տրանսպորտի գինը կբարձրանա 5 տոկոսով![]() 7 հունիսի 2013 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Գազի սակագնի բարձրացման հետևանքով 5 տոկոսով կբարձրանա նաև հասարակական տրանսպորտի սակագինը: Այս մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Ռոբերտ Նազարյանն ասաց, որ ՀԾԿՀ-ի վերլուծությունը ցույց է տվել, որ գազի թանկացումը հասարակական տրանսպորտի գների վրա կանդրադառնա 5 տոկոսի սահմաններում միայն, այլ ոչ թե մի քանի անգամ, ինչպես կարծում են շատերը: «Իսկ թե ինչու է ավելի բարձր գնի մասին խոսվում, խնդրում եմ մեզ հետ չկապել»,-ասաց նա: Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն այսօր սահմանեց գազի սակագինը: Քաղաքացիները 1 խմ դիմաց կվճարեն 156 դրամ: Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |