Ռուս քաղաքագետ. Թեև Թուրքիան ամենաաղքատ պետությունը չէ, դժգոհության պատճառները շատ են![]() 7 հունիսի 2013 - 14:56 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիայում տիրող իրավիճակի պատճառը զուտ թուրքական խնդիրներն են ու ներքին բողոքի ներուժը, որն առկա է այդ երկրում: Թեև Թուրքիան ամենաաղքատ պետությունը չէ, դժգոհության պատճառները շատ են: Նրանք ամենատարբեր բնույթն են կրում, ուստի ակցիաներին հաճախ մասնակցում են իրար հակասող տեսակետներ ունեցող մարդիկ: Ակնհայտ է, որ խնդիրներից շատերը հենց թուրքական կառավարությունն է ստեղծել, որի քաղաքականությունը երկրի ներսում և հատկապես միջազգային ասպարեզում միշտ չէ, որ համարժեք է եղել»,-PanARMENIAN.Net ին է հայտարարել Կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը: Մեկնաբանելով հակաալիևյան կարգախոսները Թաքսիմում՝ ռուս փորձագետը նշել է, որ Թուրքիայի խնդիրներն առանց այդ էլ շատ են, ուրիշի խնդիրներով զբաղվելու համար: «Ճիշտ է, այդ կարգախոսների մասին տեղեկատվությունը զարմանաք չի առաջացնում: Ադրբեջանի համար այս իրավիճակը Թուրքիայում ուսանելի է այն առումով, թե որքան վտանգավոր է իշխանությունների համար կտրվել իրականությունից: Կարևորելով արտաքին գործոնը՝ Կռիլովն ասել է. «Թուրքիայի կառավարությունը շատ հեռուն գնաց Սիրիայի ներքին գործերին միջամտելու առումով: Բաքվի համար կարևոր է հաշվի առնել վերջին տարիների դասերը և չգերվել օդային դղյակներով: Ժամանակակից աշխարհում տարբեր պետություններ հաճախ մնում են դեմ առ դեմ առաջատար համաշխարհային խաղացողների հետ, որոնք հետևում են «ուժեղը միշտ իրավացի է» սկզբունքին և հաճախ նպատակին հասնում են ռազմական ներխուժման կամ օկուպացիայի միջոցով: Ամեն տեսակի ընտրությունները հետխորհրդային տարածքում հիանալի հնարավորություն են տալիս արտաքին ուժերին ազդել իրավիճակի վրա տարբեր երկրներում: Այնպես որ առաջիկա նախագահական ընտրություններն Ադրբեջանում հնարավորություն կտան շատ հարցերի պատասխաններ ստանալ»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |