«Իմարատ Կովկասը» մարտնչում է սիրիական ընդդիմության կողմից

«Իմարատ Կովկասը» մարտնչում է սիրիական ընդդիմության կողմից

PanARMENIAN.Net - Ռուսաստանի իշխանությունները սատարում են Բաշար Ասադի ռեժիմին ապստամբների դեմ պայքարում: ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ Ռուսաստանի մոտ 200 քաղաքացիներ մասնակցում են Սիրիայում ընթացող մարտական գործողություններին: «Այդ մարդիկ Հյուսիսային Կովկասից են, մասնակցում են «Ալ Քայիդայի» ահաբեկիչների ջոկատի գործողություններին»,-ասել է Բորտնիկովը, հայտնում է NRG լրատվական կայքը:

«Այն, որ «Կովկասյան էմիրաթ» կազմակերպության գրոհայինները պայքարում են «Ալ Քայիդայի» դրոշի ներքո, մտահոգում է մեզ»,-հայտարարել է Բորտնիկովը: «Կովկասյան էմիրաթ» կազմակերպությունը ճանաչվել է ահաբեկչական Ռուսաստանում և ԱՄՆ-ում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---