«Արմավիա»-ի աշխատակիցները պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը

«Արմավիա»-ի աշխատակիցները պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին «Արմավիա» ավիաընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել գրասենյակի շենքի մոտ՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը: Ընկերության սնանկության պատճառով աշխատանքից զրկվել է 150 մարդ, որոնք չեն ստացել աշխատավարձերն ու վերջնահաշվարկը:

Ինչպես հայտնել են ավիաընկերության մամլո ծառայությունում, «Արմավիայի» ֆինանսական բաժինը մշակել է աշխատավարձերի մասով կուտակված պարտքերի մարման ժամանակացույցը: «Մինչև 15:00-ն կարվեն փոխանցումները, սակայն գումարը կախված է այն միջոցներից, որոնք ավիաընկերությունը կարող է ստանալ իր պարտատերերից»,-ասել են «Արմավիայում»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---