Բաքվում պիկետ են կազմակերպել այն թերթի խմբագրության առջեւ, որը Ռ.Սաֆարովին հանցագործ է անվանել

PanARMENIAN.Net - Այսօր Բաքվում Ղարաբաղյան պատերազմի վետերանների կազմակերպության շուրջ 7 տասնյակ անդամներ բողոքի ցույց են կազմակերպել «Իրական Ադրբեջան» թերթի խմբագրության առջեւ, որն իր հրապարակումներից մեկում «հանցագործ» է անվանել Բուդապեշտում 2004 թվականի փետրվարին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին: Ագրեսիվ տրամադրված ցուցարարները պահանջել են դուրս գալ եւ մեկնաբանել հոդվածում տեղ գտած գնահատականները: Չբացառելով, որ ցուցարարները կարող են հարձակվել խմբագրության վրա, խմբագիրը Էյնուլա Ֆաթուլաեւը դիմել է ոստիկանությանը, հաղորդում է Day.az-ը:



Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում էր գտնվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով, գազանաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպա, նույն դասընթացների մասնակցի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն եւ մեկ այլ անձի հանդեպ կատարված մահափորձ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---