Անցած շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Սուրենավանի բնակիչը կստանա տոմս դեպի Ռուսաստան![]() 7 հունիսի 2013 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Այսօր հայտնի դարձավ այն Orange բաժանորդը, ով ստացել էր անցած շաբաթվա՝ մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Արմենուհի Նազարյանն է, ում զանգահարել էր իր որդին՝ Էմին Նազարյանը, Ռուսաստանից: Այսօր Orange-ի գրասենյակում Արմենուհին ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր: Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 28-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |