Տիգրան Բալայան. Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը ձախողման է դատապարտված![]() 7 հունիսի 2013 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ նյարդային արձագանքը կրկին վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունն, ուղղված բռնատիրական իշխանության պահպանմանը ու ժառանգական կլանի անզուսպ հարստացմանը ժողովրդի հաշվին, ձախողման է դատապարտված: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը ՀՀ նախագահի ելույթի վերաբերյալ ՀՀ ԱԽ նիստում: «Ժողովրդին պետք է կերակրել ոչ թե սպիտակ ցուլիկի մասին հեքիաթներով, այլ, ինչպես ասվում է Ադրբեջանի վերաբերյալ Եվրամիության երեկվա հայտարարության մեջ, իրական քայլերով` ուղղված ժողովրդավարության և մարդու իրավունքների ապահովման ոլորտում կամավոր ստանձնած պարտավորությունների կատարմանը»,-ասել է Բալայանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |