Արմեն Երիցյանն ու Արթուր Բաղդասարյանը ԱԻՆ պետական պահուստների գործակալությունում էին![]() 7 հունիսի 2013 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարության պետական պահուստների գործակալություն։ Տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ գործակալության ղեկավարները ներկայացրել են առկա խնդիրները, հետագա գործունեության առնչվող հարցերը, ինչպես նաև պահեստների և այլ ենթակառուցվածքների արդիականացման և վերազինման հնարավորությունները: Նշենք, որ համաձայն գործող պլանի` այժմ քննարկվում է Հայաստանում Ռուսաստանի և Հայաստանի միջև պետական ռեզերվների համատեղ գործակալության ստեղծման հարցը, որը կծառայի որպես Հայաստանի և Ռուսաստանի համատեղ պահուստների տարածաշրջանային ենթակառուցվածք: Քննարկումների արդյունքում նշվեց, որ այն Հայաստանի անվտանգության ամրապնդման և Հայաստանի պետական պահուստների համակարգի զարգացման տեսանկյունից կունենա կարևոր նշանակություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |