Ըստ Բրայզայի, հայ-թուրքական հարաբերոթյուններն ու Ղարաբաղի հակամարտությունը փոխկապկցված են

Ըստ Բրայզայի, հայ-թուրքական հարաբերոթյուններն ու Ղարաբաղի հակամարտությունը փոխկապկցված են

PanARMENIAN.Net - ԵՄ-ն ու ԱՄՆ-ն մեծ սխալ թույլ տվեցին, երբ 2009 թվականին, երբ ակտիվ մերձեցում էր նկատվում հայ-թուրքական հարաբերություններում, առանձնացրեցին այդ գործընթացը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստից: Այդ մասին «ԵՄ-Ադրբեջան. Անվտանգոթյուն ու ինտեգրում» համաժողովում ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան:

Ըստ Բրայզայի, հայ-թուրքական հարաբերոթյուններն ու Ղարաբաղի հակամարտությունը փոխկապկցված են և չեն կարող առանձին դիտարկվել:

Ըստ Բրայզայի, Երևանում պետք է հասկանան, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը կհանգեցնի Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումների մերձեցմանը: «Ամեն ինչ փոխկապակցված է: Խնդիրները լուծելու համար հարկավոր է երկու երկրների նախագահների բարի կամքի դրսևորում»,-ասել է Բրայզան, գրում է «ԱՊԱ»-ն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---