Նազարեթ Մնացականյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ![]() 7 հունիսի 2013 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Սամվել Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Նազարեթ Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Նազարեթ Մնացականյանը ծնվել է 1962 թ. սեպտեմբերի 10, Արագածոտնի մարզ, ք. Թալինում: Կրթություն 1980 -1985 թթ. - Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ 2000-2003 թթ. - ՌԴ Ներքին գործերի նախարարության կառավարման ակադեմիա 2009 թ. - ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված թմրամիջոցների հսկման ծրագիր, վերապատրաստում Գերմանիայում Աշխատանքային գործունեություն 1979-1980 թթ. - Թալինի էլեկտրասարքերի գործարան, բանվոր 1984-1987թթ. - Թալինի մեքենայացված աշխատանքների բաժանմունք, բրիգադավար 1987-1990 թթ. - ՀԼԿԵՄ Թալինի շրջկոմի կազմակերպչական աշխատանքների բաժնի վարիչ 1990-1993 թթ. - «Հայ ջրատարշին» միավորման Թալինի ջրատարների շինարարության և շահագործման վարչության պետ 1993-1994 թթ. - ՆԳՆ Արաբկիրի բաժնի օպերլիազոր, ապա ավագ օպերլիազոր 1994-1997 թթ. - ՆԳՆ ԿՀԴՊ վարչության ավագ օպերլիազոր 1997-2005 թթ. - ՆԳՆ Օպերատիվ-փնտրողական վարչության բաժնի պետ, ապա վարչության պետի տեղակալ 2005-2007 թթ. - ՀՀ ոստիկանության Օպերատիվ-փնտրողական վարչության պետ 2007-2011 թթ. - ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետի տեղակալ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թրաֆիկինգի դեմ պայքարի վարչության պետ 2013 թ. հունիսի 7-ից` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Այլ տվյալներ Ոստիկանության գնդապետ է: Պարգևատրվել է «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի, «Օրենքի պատվար» մեդալներով, «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար», «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի կրծքանշաններով, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ՌԴ ՆԳ նախարարության և ՌԴ Թմրամիջոցների հսկման ծառայության տնօրենի, Բելառուսի ՆԳ նախարարի, Ուկրաինայի ՆԳ նախարարի, Ղազախստանի ՆԳ նախարարի կողմից բազմաթիվ մեդալներով, կրծքանշաններով, շնորհակալագրերով և պարգևներով: Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի մեկ դուստր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |