Է. Շարմազանով. Ադրբեջանում ազատ մամուլը ուտոպիա է, իսկ Հայաստանում` իրականություն![]() 7 հունիսի 2013 - 17:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանել էԱդրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի և Հայաստանի զարգացման միջև անդունդը հասել է ահռելի մեծության: «Բնականաբար, Հայաստանի և Ադրբեջանի զարգացման միջև անդունդը գնալով խորանում է, քանի որ Ադրբեջանում պաշտոնապես խրախուսվում է ռասիզմ և այլատյացություն, իսկ Հայաստանում` հանդուրժողականություն: Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես քարոզում են պատերազմ, Հայաստանինը` խաղաղություն: Ադրբեջանում ազատ մամուլը ուտոպիա է, իսկ Հայաստանում` իրականություն: Ադրբեջանը սլանում է դեպի բռնապետություն, որտեղ առանցքային դեր ունի անձի պաշտամունքը, մինչդեռ Հայաստանում զարգանում է քաղաքական բազմակարծությունը: Ակնհայտ է, որ նման «զարգացման» դեպքում Ադրբեջանի ֆիասկոն անխուսափելի է»,-ադրբեջանցի պաշտոնային պատասխանել է Շարմազանովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |