Ստեպան Սուխորենկո. Մաքսային միություն մտնելու հարցը պետք է որոշի Հայաստանը

Ստեպան Սուխորենկո. Մաքսային միություն մտնելու հարցը պետք է որոշի Հայաստանը

PanARMENIAN.Net - Մաքսային միություն մտնելու հարցը պետք է որոշի Հայաստանը, կարծում է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ դեսպանը նկատեց, որ մաքսային միությունը ունի և դրական և բացասական կողմեր, սակայն որևէ խիստ բացասական բան, ըստ նրա, միությունում չկա:

Նա նշեց, որ միությունն ունի ընդհանուր տնտեսական միջավայր և հզոր շուկա, որը Բելառուսի համար չափազանց ձեռնտու տարբերակ է: Դեսպանը շեշտեց, որ Հայաստանը ինքը պետք է մտածի և որոշի ցանկանում է անդամակցել, թե՝ ոչ, սակայն, «որևէ մեկը չի դրել` կամ մեզ մետ հետ եք, կամ մեր դեմ» խնդիր: Այդ տարբերակը և խոսակցությունները դեսպանին հիշեցնում են խանդոտ կնոջ, ով ասում է «դու կամ ինձ հետ ես, կամ՝ ոչ»:

Ըստ նրա, նման ազդակները քաղաքական հարթությունից են գալիս: Դեսպանը նաև ընդգծեց, որ իրենք անդամակցում են մաքսային միությանը, սակայն ակտիվ համագործակցում են նաև Եվրամիության հետ, և մինչ այս որևէ խնդիր չի առաջացել:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---