ՏԿՆ փոխնախարարը դրական է գնահատել Սյունիքի սեփական եկամուտների հավաքագրման տեմպերը 7 հունիսի 2013 - 20:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում` աշխատակազմի, մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Տերտերյանը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզպետի պարտականությունները ժամանակավորապես կիրականացնի փոխմարզպետ Արա Դոլունցը, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզում իրականացվող ծրագրերի, մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին վերաբերող հարցեր: Մասնավորապես նշվել է, որ 2013թ. առաջին հինգ ամիսներին մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 95, 4 տոկոս, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 18,2 տոկոսով: Զեկուցվել է նաև, որ ժամանակացույցի համապատասխան են իրականացվում մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները: Տերտերյանը՝ դրական գնահատելով սեփական եկամուտների հավաքագրման տեմպերը, հորդորել է հետևողական լինել ինչպես այդ ցուցանիշների պահպանման, այնպես էլ մարզային տարբեր ծրագրերը ժամանակին իրականացնելու հարցում: Քննարկվել է նաև «Տաթևի վերածնունդ» ծրագրում ընդգրկված համայնքներում զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքների ընթացքը, նշված համայնքներում կառուցապատման խնդիրներին առնչվող հարցեր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |