Սփյուռքի նախարարը ծանոթացել է սիրիահայերի համար նոր թաղամաս կառուցելու նպատակով նվիրաբերված նկարներին 7 հունիսի 2013 - 20:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ կայացել է սիրիահայերի թաղամասի կառուցման նպատակով հայ նկարիչների և լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանի նվիրաբերած նկարների հավաքածուի ցուցահանդես-վաճառքի նախնական ցուցադրությունը: Հունիսի 17-22-ը ՀՀ սփյուռքի նախարարության և Մարսելի «Terre d’Armenie» մշակութային կազմակերպության նախաձեռնությամբ Ֆրանսիայի Մարսել քաղաքում կիրականացվի «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ», որի շրջանակում տեղի կունենա այդ հավաքածուի ցուցահանդես-վաճառքը, հայտնում են նախարարության մամուլի բաժնից: Ստացված ողջ հասույթը կտրամադրվի սիրիահայերի համար թաղամասի կառուցման աշխատանքներին: Նկարիչների նվիրատվության այս նախադեպով ՀՀ սփյուռքի նախարարությունը սկսում է սիրիահայերին օգնելու նոր ծրագիր, որը նպատակ ունի աջակցելու Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը: Նկարների ցուցադրության բացմանը մասնակցեցին նվիրատու նկարիչներից Վահրամ Դավթյանը, Վահան Ռումելյանը, Գևորգ Եղիազարյանը, Նաիրա Աղախանյանը: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ հայազգի նկարիչներն այս քայլով իրենց ներդրումը կունենան սիրիահայերի համար Հայաստանում իրականացվող բնակարանաշինության գործին: Նախարարը ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով պարգևատրեց շարժմանը «Կեսգիշերային խաղ» կտավը նվիրաբերած Վահրամ Դավթանին: «Անսահման շնորհակալ եմ այս ազգասիրական, բարեսիրական գործունեության համար: Համոզված եմ, որ Ձեր քայլը և մասնակցությունը օրինակ կծառայի մեր արվեստի մյուս ճյուղերի ներկայացուցիչների, մտավորականության և մասնավորապես գործարարների համար՝ իրենց լուման ներդնելու սիրիահայ մեր հայրենակիցներին աջակցելու կարևոր գործին», - ասաց ՀՀ սփյուռքի նախարարը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել |