Հայաստանի եւ Վրաստանի գազամատակարարումը կարող է վերականգնվել հունվարի 28-ին

PanARMENIAN.Net - «Կովկաստրանսգազ» ընկերության գլխավոր տնօրեն Վասիլի Զինովեւն այսօր հայտարարել է, որ Անդրկովկասը սնող խողովակաշարով Հայաստանի եւ Վրաստանի գազամատակարարումը կարող է վերսկսվել հունվարի 28-ին: Հունվարի 22-ին պայթյունների հետեւանքով վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները, Զինովեւի խոսքերով, մտել են «եզրափակիչ փուլ»: «Մենք ծրագրում ենք գազամատակարարումը վերսկսել շաբաթ օրը», -հայտարարել է «Կովկաստրանսգազ»-ի գլխավոր տնօրենը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---