Քաղխորհուրդը հանձնարարել է «Օրինաց երկիր» խմբակցությանը հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով![]() 7 հունիսի 2013 - 21:06 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Քաղաքական խորհուրդը քննարկել է «Օրինաց երկիր» կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր: Հաստատել են կուսակցության մի շարք տարածքային կազմակերպությունների կառուցվածքները և դրանց պատասխանատուներին: Քաղաքական խորհուրդը հանձնարարել է «Օրինաց երկիր» խմբակցությանը հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով բոլոր այն առաջարկությունների և ծրագրերի կենսագործման համար, որոնք առաջարկվել են Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների կողմից և ընդգրկվել են Կառավարության գործունեության ծրագրում: Քաղխորհրդում նաև անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք խնդիրներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |