Հայաստանի հավաքականն անակնկալ պարտություն կրեց Մալթայից 7 հունիսի 2013 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Մալթա հանդիպման երկրորդ խաղակեսը, որն ընթանում էր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում, սկսվեց հյուրերի նվազագույն առավելությամբ: Միակ գնդակը խփել էր Միխալ Միֆսուդը: Հենց սկզբից Վարդան Մինասյանը Էդգար Մանուչարյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Յուրա Մովսիսյանին: Նրա շնորհիվ բավական աշխուժացավ Հայաստանի հարձակման գիծը: Հայերը մի քանի րոպե պաշարել էին մրցակցի դարպասը, բայց կարծես հաջողությունը հյուրերի կողմն էր, ու նրանք փորձում էին վրեժխնդիր լինել ԱԱ ընտրական մրցաշարի առաջին խաղում Հայաստանից 0:1 հաշվով կրած պարտության համար: Այն ժամանակ հաղթական գնդակը խփել էր Արթուր Սարկիսովը, որն այսօր տեղ էր գտել պահեստայինների նստարանին ու փոխարինեց Դավիթ Մանոյանին: Նրա հենց առաջին հպումը գնդակին կարող էր գոլով ավարտվել, բայց երկրպագուները ականատես չեղան դրան: Հայ ֆուտբոլիստները շարունակեցին հսկայական ճնշում գործադրել, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն էին անցնում: Արաս Օզբիլիս հեռահար և Հենրիխ Մխիթարյանի շեշտակի հարվածները, Յուրա Մովսիսյանի բազմաթիվ ու վտանգավոր անցումները, ոչինչ արդյունք չէր տալիս: Պետք էր աներևակայելի մի բան մտածել խաղը փրկելու ու անակնկալ պարտությունից խուսափելու համար, բայց ոչ ոք չկարողացավ թիմն իր հետևից տանել: Մալթային հաջողվեց կատարել իր առջև դրված առաջադրանքն ու Երևանից կվերադառնա 3 միավորով: Նույնքան միավոր ունի նաև Հայաստանի ընտրանին: Ի դեպ, հետաքրքիր է, որ մինչ այս Հայաստանի ու Մալթայի ազգային հավքականները հանդիպել են 4 անգամ ու բոլոր հանդիպումներն էլ ավարտվել են միևնույն՝ 1:0 հաշվով: Սա մալթացիների առաջին հաղթանակն էր և հայերի նկատմամբ, և այս ընտրական մրցաշարում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |