Վարդան Մինասյան. Ես ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում 7 հունիսի 2013 - 22:32 AMT PanARMENIAN.Net - Մալթայից կրած անակնկալ պարտությունից հետո (0:1) Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ասաց, որ այսպիսի խաղին դժվար է գնահատական տալ: «Պարտվեցինք, հետո փորձեցինք գոլ խփել, սակայն չստացվեց: Սեփական հարկի տակ պարտվելուց հետո, խոսելու տեղ չկա»,- ասաց Մինասյանը: Յուրա Մովսիսյանի բացակայությունը նա բացատրեց տակտիկական խնդիրներով, թիմն ուներ ֆունկցիոնալ տարբեր պատրաստվածություն և սա էլ թողեց իր ազդեցությունը: «Ես ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում: Կարող են ինձ հեռացնել, բայց երկրոդ անգամ հրաժարական տալն իմաստ չունի: Այս խաղում ամեն պարագայում պարտավոր էինք հաղթել, ու ոչ մի արդարացում չպետք է գտնել»,- ավելացրեց մարզիչը: Հայաստանի հավաքականը ընտրական փուլում հինգ խաղում կրել է չորս պարտություն և երեք միավոր է վաստակել: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |