Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում արծարծել է Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացման հարցը

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի հունվարի 26-ի նիստում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը բարձրացրել է Նախիջեւանում հայկական հուշակոթողների ոչնչացման հարցը: Ա.Գեղամյանն իր ելույթում մասնավորապես նշել է, որ վերջին ամիսներին ադրբեջանական պաշտոնական շրջանակների դրդմամբ զինվորականների ձեռքերով Հին Ջուղայի գերեզմանատանը կատարված ավերածություններն այլ կերպ քան բարբարոսություն հնարավոր չէ որակել: Ըստ պատգամավորի, սակայն, հիշյալ գործողությունները համարժեք գնահատականի չեն արժանացել, եւ դրանով ոտնահարվում են եվրոպական սկզբունքները, որոնց կատարման պարտավորությունը Ադրբեջանը ստանձնել է 5 տարի առաջ` Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս: Գեղամյանը նաեւ նշել է, որ եթե Թուրքիան ցանկանում է դառնալ ԵՄ անդամ, պետք է ցուցաբերի կամք եւ կանխի ու դատապարտի տեղի ունեցածը, քանի որ այդ երկիրը եւ Ռուսաստանը 1921 թվականի մարտի 16-ի Մոսկովյան պայմանագրով պարտավորվում էին հանդես գալ Նախիջեւանի անկախության երաշխավորի դերում եւ մասնավորապես վերահսկողություն իրականացնել հայկական պատմամշակութային կոթողների պահպանման նկատմամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---