Արագ շախմատի ԱԱ-ում Վլադիմիր Հակոբյանը բարձրացել է 5-րդ տեղը![]() 8 հունիսի 2013 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Խանտի Մանսիյսկում շարունակվում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որտեղ հանդես են գալիս 58 ներկայացուցիչներ: Մրցաշարի երկրորդ օրը գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը լավացրել է իր դիրքերը և 6,5 միավորով բարձրացել 5-րդ հորիզոնական: Նույնքան միավոր ունի նաև Սերգեյ Մովսիսյանը, որը 9-րդ տեղում է: Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Գաբրել Սարգսյանն ու Աշոտ Նադանյանը 4,5 և 2,5 միավորներով 37 և 57-րդ տեղերում են: Ամեն պարտիայի համար տրվում է 15 րոպե ժամանակ, գումարած 10 վայրկյան ամեն մի քայլի համար: Առաջնության հաղթող կդառնա ամենաշատ միավոր վաստակած շախմատիստը, իսկ հավասար միավորների դեպքում հաշվի կառնվեն լրացուցիչ ցուցանիշները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |