Լեոնարդո ԴիԿապրիոն կկատարի Գրիգորի Ռասպուտինի դերը![]() 8 հունիսի 2013 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Հայտնի է դարձել, որ Լեոնարդո ԴիԿապրիոյի գրաֆիկում նոր նախագիծ է նախագծվել: Warner-ը ձեռք է բերել Ջեյսոն Դին Հոլի «Ռասպուտին»-ի սցենարի հայտն ու նոր նախագիծ է պատրաստում ԴիԿապրիոյի համար, գրում է КиноПоиск-ը: Գրիգորի Ռասպուտինը ռուսական պատմության ամենախորհրդավոր ներկայացուցիչներից է: Այն ամենը, ինչ նրա մասին հայտնի է, հիմնված է փաստաթղթային տեղեկությունների ու ականատեսների պատմածների վրա: Ռասպուտինի մասին բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել, առաջինները հայտնվել են 1917 թվականին, նրա մահից որոշ ժամանակ անց: Առաջին նման ֆիլմը երկու մասին բաղկացած «Չար ուժերը. Գրիգորի Ռասպուտինն ու նրա կողակիցները» դրաման է, որը նկարահանվել է մի քանի շաբաթվա ընթացքում: Ռասպուտինի ամենահայտնի կերպարներից մեկն արևմուտքում մարմնավորել է Քրիստոֆեր Լին «Ռասպուտինը. Խենթ ճգնավորը» ֆիլմում, որը նկարահանվել է Մեծ Բրիտանիայում 60-ականների կեսերին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |