Վրաստանի կրթության նախարարը մտադիր է կրկին ընդգրկել ռուսաց լեզուն դպրոցական ծրագրում![]() 8 հունիսի 2013 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի կրթության նախարարը մտադիր է կրկին ընդգրկել ռուսաց լեզուն դպրոցական ծրագրում: Եթե Թբիլիսիի ու Մոսկվայի հարաբերությունները կարգավորվեն, ռուսաց լեզվի իմացությունն անհրաժեշտ կլինի, գտնում են փորձագետները: Ռուսական մանկապարտեզներն ու դպրոցները փակվեցին 2008 թվականին: Ռուսաց լեզվի դասավանդումը բոլոր կրթական հաստատություններում ևս դադարեցվեց: Վրաստանի կրթության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին խոստովանել է, որ այդ միջոցը հիմնավորված չէր և արհեստականորեն է իրականացվել, գրում է Georgia Times-ը: Սակայն, նախարարը չի հստակեցրել, թե երբ դա տեղի կունենա և կպահանջվեն արդյոք ուղղումներ օրենքում: Այժմ վրացական դպրոցներում անգլերենն ուսուցանվում է որպես առաջին օտար լեզու առաջին դասարանից, երկրորդը հայտնվում է ծրագրում միայն վեցերորդ դասարանում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |