Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաները ձեռնտու են ինչպես Սիրիային, այնպես էլ Իրանին. թուրքագետ![]() 8 հունիսի 2013 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Վերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաները, ըստ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի, ձռնտու են ինչպես Սիրիային, այնպես էլ Իրանին: «Մինչ Թուրքիան զբաղված է ներքին խնդիրներով և աչքաթող է արել Սիրիային, Բաշար Ասադը կարողացել է թայմ-աութ վերցնել և նոր հարվածներ հասցնել գրոհայիններն: Իսկ Իրանին միշտ է ձեռնտու է, որպեսզի հարևան Թուրքիայում լինի անկայուն վիճակ»,- ասաց Իսպիրյանը: Ըստ նրա, Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ից և Եվրոպայից չէր սպասում այնպիսի գնահատականների, ինչպիսիք հնչեցին Գեզի պուրակի բողոքի ակցիաների հետ կապված: «ԱՄՆ-ի սենատը Թուրքաիայի վարչապետին բռնապետի հետ համեմատեց: Պետքարտուղարությունն էլ ցույց տվեց, որ վերաբերմունքը փոխվել է: Եվրոպան ևս քննադատեղ սուլթան Էրդողանին: Արևմուտքը Թուրքիային որպես գործիք է օգտագործում, բայց չի ցանկանում տեսնել նրան տարածաշրջանում ինքնուրույն»,- նշեց նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |