«Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն Մոսկվայում մասնակցել է համաժողովի![]() 8 հունիսի 2013 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն, «ԲԻԱ էսֆերա» ընկերության աջակցությամբ Մոսկվայի կառավարության տանը մասնակցել է տեղեկատվական անվտանգության և տեղեկատվական փոխգործակցության «Ինֆոֆորում-Եվրասիա/ՍԻԹԻ» 9-րդ համաժողովին: Համաժողովի շրջանակում կազմակերպված «Խելացի և ապահով քաղաք» ցուցահանդեսում երևանյան պատվիրակությունը ներկայացրել է «Քաղաքային տրանսպորտի էլեկտրոնային չվացուցակների բազմաֆունկցիոնալ համակարգի» միասնական լուծումը: Համաժողովին և ցուցահանդեսին մասնակցել են պատվիրակություններ ՌԴ 83 սուբյեկտներից, ինչպես նաև ԱՊՀ և Եվրասիական տարածաշրջանից հրավիրված այլ երկրներից: Երևանի տաղավարում ներկայացված նախագիծը մեծապես հետաքրքրել է մասնակիցներին: Համաժողովի ընթացքում քննարկվել են ներկայացված նախագիծն այլ քաղաքներում ներդնելու և հնարավոր համագործակցության հարցեր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |