Բակո Սահակյանը այցելել է Ստեփանակերտում կառուցվող հիվանդանոցի նոր մասնաշենքի շինհրապարակ

Բակո Սահակյանը այցելել է Ստեփանակերտում կառուցվող հիվանդանոցի նոր մասնաշենքի շինհրապարակ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին այցելել է Ստեփանակերտում կառուցվող հանրապետական հիվանդանոցի նոր մասնաշենքի շինհրապարակ ու տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:

Նա կարևորել է առողջապահական այս օբյեկտի շինարարության որակի ապահովումը` միաժամանակ նշելով շահագործման հանձնելու ժամկետների պահպանման անհրաժեշտությունը:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, առողջապահության նախարար Զոյա Լազարյանը և պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---