8 հունիսի 2013 - 14:59 AMT
Հունգարիայում մոտ 2000 մարդ է տարհանվել հեղեղման պատճառով

Հունգարիայի իշխանությունները մոտ 2000 մարդ են տարհանել երկրի արևմուտքում Դունայի ջրերով նրանց բնակավայրերի հեղեղման պատճառով:

Չնայած, որ բնակավայրերից ոչ մեկին վտանգ չի սպառնում, որոշ քաղաքներ այժմ կտրված են երկրի մյուս մասերից: Ըստ հիդրոլոգների, ջրի բարձրացման գագաթնակետը Բուդապեշտում կլինի հունիսի 10-ը:

Ջրհեղեղից տուժել են նաև Ավստրիան, Գերմանիան ու Չեխիան, առնվազն 15 մարդ զոհվել է: