ՀՀ-ում մոտ 180 հազար հաշմանդամություն ունեցողներից միայն 9 %-ը աշխատանք ունի![]() 8 հունիսի 2013 - 17:13 AMT PanARMENIAN.Net - «Համագործակցություն-2013» խորագիրը կրող սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնի մասնակիցները հանդիպել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ։ Ասատրյանը հանդիպման ընթացքում նշել է, որ վերջին տարիներին ականատեսն ենք հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակական վերաբերմունքի, և որ ամենակարևորն է` հենց հաշմանդամություն ունեցող անձանց իրենց իսկ ուժերի նկատմամբ փոփոխությանը: Նախարարը նշել է, որ հանրապետությունում կա զբաղվածության խնդիր, այդ թվում և հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում։ ՀՀ-ում հաշմանդամություն ունեցողների թիվը մոտ 180 հազար է, նրանցից միայն 9 տոկոսն է զբաղված: Այդ իսկ պատճառով օրենքում գործնական փոփոխություններ են նախատեսվում, որպեսզի հնարավոր լինի լուծել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը։ «Օրենքի նախագծում մենք ամրագրեցինք, որ բոլոր կազմակերպությունները, որոնք ունեն 100 և ավելի աշխատակից, առնվազն 1 տոկոս պետք է ունենան նաև հաշմանդամություն ունեցող աշխատակիցներ: Իսկ այն կազմակերպությունները, որոնք չեն կատարի այս պահանջը, պարտավորված կլինեն որոշակի ֆինանսական միջոցներ տրամադրել հատուկ հիմնադրամին»,- ասել է նա: Նախարարի հետ հանդիպումից հետո մարաթոնի մասնակիցները երթով շարժվել են դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ անցկացրին ֆլեշ-մոբ ակցիա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |