Բ. Սահակյանն ու Դ. Դումանյանն առողջապահության ոլորտում համագործակծությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բ. Սահակյանն ու Դ. Դումանյանն առողջապահության ոլորտում համագործակծությանը վերաբերող հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին: Հանդիպմանը քննարկվել են առողջապահության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը կարևորել է Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարությունների և տարբեր բժշկական հիմնարկների միջև կապերի հետևողական խորացումն ու ամրապնդումը`այն համարելով պահանջված ու օգտակար թե Արցախի, թե Հայաստանի համար: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---