Ադրբեջանցի մարզիչ. «Հայտի չէ` որտեղ կխաղան Հայաստանի եւ Ադրբեջանի թիմերը, բայց ամեն ինչ հնարավոր է

PanARMENIAN.Net - «Մեր ֆուտբոլիստները պետք է պատրաստ լինեն ընդունելու հայերի հետ հանդիպման վայրի վերաբերյալ ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կայացրած ցանկացած որոշում»: Այսպես է մեկնաբանել Մոնտրեում կայացած վիճակահանության արդյունքները Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վագիֆ Սադիխովը: Նրա խոսքերով, նման իրավիճակը ՈՒԵՖԱ-ի համար իսկապես «պատային» կարելի է համարել: «Հայտի չէ` որտեղ կխաղան թիմերը, բայց ամեն ինչ հնարավոր է: Այդ թվում, երկփուլային հանդիպման անցկացումը ոչ միայն տանը այլեւ մի ուրիշ երկրում»,- նշել է Վ.Սադիխովը: Դեռ արարողության նախօրեին ԱՖՖ-ի նախագահ Ֆուադ Ասադովը խոսում էր այն մասին, որ հավաքականների` նույն խմբում հայտնվելու դեպքում, նա հանդես կգա հանդիպումները չեզոք` Թբիլիսիի դաշտում անցկացնելու առաջարկով: Սակայն այդ առաջարկը ՈՒԵՖԱ-ում մանրակրկիտ քննարկման կարիք ունի, այնպես որ հարկավոր չէ այս հարցի շուրջ ֆուտբոլային պաշտոնյաների շուտափույթ որոշման վրա հույս դնել, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Հիշեցնենք, որ այսօր Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում տեղի է ունեցել Եվրո-2008 մրցաշրջանի ընտրական մրցարշավի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում պարզվեցին ընտրական խմբերի կազմերը: Հայաստանի հավաքականը հայտնվել է Ադրբեջանի հավաքականի հետ նույն խմբում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---